211652_close_icon
views-count1174 դիտում article-date 18:32 22-04-2019

Սարավանի լեռնանցքում գետնաբուք է, Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում: Սարավանի լեռնանցքում գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր