211652_close_icon
views-count7943 դիտում article-date 17:52 22-04-2019

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ

Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, ապրիլի 24-ին՝ ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից անվճար կտեղափոխվեն հետևյալ երթուղիներով. • Հ. 1 երթուղի` «Հրազդան» մարզադաշտ-Աթենքի փողոց - Հաղթանակի կամուրջ -Արգիշտիի - Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ-մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը` Ագաթանգեղոսի - Գր. Լուսավորչի - Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փողոց - «Հրազդան» մարզադաշտ: • Հ. 2 երթուղի՝ «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի - Լենինգրադյան, Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը` նույն ուղեգծով:

Նմանատիպ նյութեր