211652_close_icon
views-count1301 դիտում article-date 17:45 22-04-2019

Կայացել է E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգի շնորհանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 19-ինԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնումտեղի ունեցավ E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգի շնորհանդեսը, որը ստեղծվել է ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, Dasaran կրթական ծրագրի համագործակցության արդյունքում։ Ողջույնի խոսքով հանդես եկավՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` ընդգծելով, որ նախագիծը նոր կրթական համակարգ ու նոր արժեք կստեղծի դպրոցում: Այնուհետև Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն ԱլոյանըներկայացրեցE-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս ծանոթանալ մշակութային հաստատությունների մասին տեղեկատվությանը, ընտրել ներկայացման կամ միջոցառման օրը, ինչպես նաև հրավիրել ընկերների և համատեղ այց կազմակերպել: Համակարգը նպատակաուղղված է զարկ տալու աշակերտների շրջանում մշակութային արժեքների ձևավորմանը և ուղղորդելու նրանց նոր ձևաչափով բացահայտելումշակույթի հետաքրքիր ու բազմազան աշխարհը: Ըստ որում, E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգընախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների, ինչպես նաև ուսուցիչների համար: Այնհնարավորություն է տալիսնրանց ուսումնական տարվա ընթացքում անվճար հիմունքներով այցելել երեք մշակութային հաստատություն՝ թանգարան, թատրոն և համերգասրահ: Շնորհանդեսից հետո դպրոցականները դիտեցին Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» բալետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր