211652_close_icon
views-count2330 դիտում article-date 21:16 22-04-2019

Գողացել էին օղի թորելու կաթսաներ. Մեղրիի ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 21-ին 73-ամյա մի կին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է տվել, որ ապրիլի 10-ից 17-ը ցանկապատի վրայով մուտք են գործել Ագարակ քաղաքի իր հողամաս և գողացել օղի թորելու պղնձե կաթսա՝ պատճառելով մոտ 350 հազար դրամի նյութական վնաս: Կինը հավելել է, որ նույն կերպ մուտք են գործել նաև Ագարակ քաղաքի մեկ այլ հասցեում գտնվող և դարձյալ իրեն պատկանող առանձնատան բակ և կրկին գողացել օղի թորելու պղնձե կաթսա՝ այս անգամ պատճառելով մոտ 150 հազար դրամի նյութական վնաս: Նա հայտնել է, թե նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ ցանկացել է գողություն կատարած անձին գտնել իր ուժերով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունները կատարել են 35-ամյա Ալիկ Պ.-ն և 30-ամյա Ասատուր Ա.-ն: Ալիկը նույն օրը բերման է ենթարկվել բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն և բաց թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ Ասատուրին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր