211652_close_icon
views-count1076 դիտում article-date 16:24 22-04-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ապրիլի 19-ին, ժամը 03.00-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի, Արգիշտի և Բեյրութի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես G 400» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը՝ 34-ամյա ԻԻՀ քաղաքացին, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 17-ին, ժամը 23.05-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան և Ա.Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: Ապրիլի 19-ին, ժամը 10.00-ին, «ՎԱԶ-2107»-ի 30-ամյա ուղևորը հիվանդանոց է դիմել բուժօգնության: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 18-ին, ժամը 03.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ քաղաքի Տ. Մեծի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 20-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 70,5 կմ-ին կողաշրջվել է. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 19-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 68-րդ կմ-ին՝ Արարարտի մարզի Պ. Սևակ գյուղի հատվածում, «Սամանտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կիա» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները և «Կիա»-ի 52-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 19-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «Մերսեդես-E 320» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արարատ գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատարի և էլեկտրական բետոնյա սյուներին. 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 19-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Գյուլագարակ-Ստեփանավան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել Է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 19-ին, ժամը 11.30-ի, «Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի 89-րդ կմ-ին Ռենջ Ռովեռ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21013»-ի 70-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 19-ին, ժամ 11.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի փողոցում վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 20-ին, ժամը 10.50-ին, Երևանի Նալբանդյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան Տիդա» մակնիշի երկու ավտոմեքենաների. «Նիսան Տիդա»-ներից մեկի 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 20-ին, ժամը 19.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 20-ին, ժամը 18.10-ին, Երևանի Մազմանյան փողոցում իրար են բախվել «Աուդի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 1-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 20-ին, ժամը 12.25-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 19-ին, ժամը 23.55-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Արգավանդի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲԻԴ»-ի 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 19-ին, ժամը 21.40-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը և «Հոնդա»-ի 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 19-ին, ժամը 18.55-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21703» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 20-ին, ժամը 22.55-ի սահմաններում, Արարատի մարզի Ավշար գյուղում «Ռենաուկտ Քլիո Այունբոլ 1.4» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես-Բենց E 350» մակնիշի ավտոմեքենայի. «Ռենաուկտ Քլիո Այունբոլ 1.4»-ի վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 20-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 20-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Գավառ-Մարտունի ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 20-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Շորժա ճանապարհի 9-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 20-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Դիլիջանի Գետափնյա փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Մերսեդես Բենց C 200» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենց C 200»-ի վարորդը և 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 21-ին, ժամը 14.15-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 21-ին, ժամը 22.30-ին, Երևանի Ջանիբեկյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 21-ին, ժամը 02.45-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան և Չեխովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 21-ին, ժամը 15.55-ին, Երևանի Կիևյան փողոցում իրար են բախվել «Լեքսուս», «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 1-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 21-ին, ժամը 13.10-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 84-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր