211652_close_icon
views-count1016 դիտում article-date 15:24 22-04-2019

Աննա Վարդապետյանը ծանոթացել է Իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության խնդիրներին ու ոլորտը բարելավելու առաջարկներին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալ Աննա Վարդապետյանը ապրիլի 19-ին այցելել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, շրջայց կատարել քաղաքացիների սպասարկման սրահում և ծանոթացել Գործակալության աշխատակիցների հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործակալության պետ Արմեն Առաքելյանը ներկայացրել է ամենօրյա աշխատանքին առնչվող խնդիրները, իսկ աշխատակիցների հետ կլոր սեղան-հանդիպման ժամանակ բարձրացվել են նաև առաջիկայում լուծում պահանջող մի շարք հարցեր: Դրանք հիմնականում վերաբերել են ոլորտում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությանը, շենքային պայմանների բարելավմանն ու Գործակալության պաշտոնական կայքի և azdarar.am-ի տեխնիկական վերազինմանը: Փոխնախարար Վարդապետյանը նշել է, որ այցը ճանաչողական է, նպատակը՝ խնդիրներին տեղում ծանոթանալով՝ լուծման հրավոր ուղիներ փնտրելն ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է: Հանդիպման ավարտին Գործակալության պետը տեղեկացրել է, որ աշխատանքային խմբով կառանձնացնեն առաջարկներն ու խնդիրները և ամփոփ տեղեկանքով դրանք կներկայացնեն փոխնախարարին:

Նմանատիպ նյութեր