211652_close_icon
views-count1705 դիտում article-date 12:05 22-04-2019

Արթուր Ջավադյանը կնախագահի KfW բանկի հետ համատեղ գործող գերմանա- հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստը

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ նախագահելու է գերմանական KfW բանկի հետ համատեղ գործող գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստը: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստում քննարկվելու են KfW բանկի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերը և վերջիններիս հնարավոր զարգացումները, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի, բնակարանային ֆինանսավորման ոլորտներում (հիփոթեքային շուկայի զարգացման համար) և ՓՄՁ և առևտրի ֆինանսավորման համար երեք նոր ծրագրերի իրականացման հնարավորություններն ու ժամկետները: Կողմերը քննարկելու են արդեն հաստատված, գյուղատնտեսության ֆինանսավորման համար նոր ծրագրի պայմանագրի ստորագրման և մեկնարկի ժամկետները: Այցի ընթացքում նախատեսվում է նաև այցելություն KfW բանկի ֆինանսական տեխնոլոգիաների լաբորատորիա՝ քննարկելու Հայաստանում նման լաբորատորիայի ստեղծման հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր