211652_close_icon
views-count1798 դիտում article-date 09:55 22-04-2019

72.18 %. Վլադիմիր Զելենսկին հաղթում է նախագահական ընտրություններում՝ արձանագրությունների 90.25% մշակումից հետո

Ուկրաինայի նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 90.25 %-ի մշակումից հետո 72.18 % ձայներով հաղթում է Վլադիմիր Զելենսկին։ Այդ մասին հայտնում է Ria Nvosti-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ԿԸՀ-ին։ Հատկանշանական է, որ մինչ այս, այդ երկրում անցկացված նախագահական ընտրություններից և ոչ մեկի ժամանակ ոչ մի թեկնածու այդքան ձայն չի ստացել։ Առայժմ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ստացել է 24.90 % ձայն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն շնորհավորել է Վ. Զելենսկիին՝ հաղթանակի կապակցությամբ։

Նմանատիպ նյութեր