211652_close_icon
views-count5498 դիտում article-date 21:46 21-04-2019

Փլուզվել է Սյունիքի մարզի Խդրանցի եկեղեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, ժամը 9:02-ին Խդրանց գյուղի լիազոր Հ.Սահակյանից տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ ապրիլի 20-ին, ժ.20:00-ի սահմաններում մասամբ փլուզվել է գյուղի եկեղեցին (1892թ-ի կառույց, չգործող), տուժածներ չկան: Ժ.19:10-ին դեպքի վայր է մեկնել թիվ 54 ՀՓՋ-ի ՕԽ-ն՝ փ/ծ մայոր Վ.Սավադյանի գլխավորությամբ (կանչի վայր՝ ժ.19:50-ին, վերադարձ ՀՓՋ՝ ժ.21:00-ին): Ժ.19:11-ին ստացված տեղեկատվությունը փոխանցվել է ոստիկանության Կապանի բաժնի ՕՀ ոստ.մայոր Բաբայանին, ժ.19:12-ին մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ռ.Ավետիսյանին, ժ.19:13-ին մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ս.Ավետիսյանին, ժ.19:14-ին փոխհամայնքապետ Մ.Հարությունյանին: Պարզվել է, որ փլուզվել է եկեղեցու կողային պատը մոտ 180 ք.մ: Փրկարարները սահմանազատել են տարածքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր