211652_close_icon
views-count1073 դիտում article-date 21:26 21-04-2019

Զոհրաբ Մնացականյանը համերաշխություն է հայտնել Շրի Լանկայի ժողովրդին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ և համերաշխություն հայտնել երկրի ժողովրդին և կառավարությանը: «Այս զանգվածային սպանությունն ու քաոսային իրավիճակը Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության օրվա սիրո ուղերձի ամենակոպիտ խախտում է: Մեր հավատը և համերաշխությունը Շրի Լանկայի կառավարության և ժողովրդի հետ ամուր են ինչպես միշտ: Մեր աղոթքներն ու մտքերը զոհերի և նրանց հարազատների հետ են», - ասվում է նախարարի թվիթերյան հաղորդագրության մեջ: «Լիովին ջախջախված և վշտացած եմ եկեղեցիներում և այլ հանրային վայրերում ահաբեկչության և զանգվածային պայթյունների մասին լուրով, որի պատճառով այդքան անմեղ մարդիկ են զոհվել» - նշել է Զ. Մնացականյանը:

Նմանատիպ նյութեր