211652_close_icon
views-count9053 դիտում article-date 17:26 21-04-2019

Կոտայքի մարզի Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում

[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b] Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին՝ ժամը 16:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կոտայքի մարզի Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում: Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է: [b]Լարսի մասին[/b] Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված մոտ 100 բեռնատար ավտոմեքենա:

Նմանատիպ նյութեր