211652_close_icon
views-count1749 դիտում article-date 15:24 21-04-2019

ԱՄՆ կոնգրեսական Շիֆը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը

Կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ-ում հայկական կազմակերպություններից մի քանիսի անդամների հետ ներկա է եղել Բըրբենքի քաղաքային խորհրդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, որին մասնակցում էին քաղաքապետ Էմիլի Գաբել Լադին և քաղաքային խորհրդի այլ անդամներ, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4884413.html] Ամերիկայի Ձայնը[/url]: Ներկաների թվում են եղել սենատոր Էնթոնի Պորտանտինոն, Կալիֆոռնիայի խորհրդի անդամ Լոռա Ֆրիդմանը, Լոս Անջելեսի շրջանային կառավարիչ Քեթրին Բարգերը, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Բըրբենքի մասնաճյուղի ներկայացուցիչները: Ավելի ուշ երեկոյան Բըրբենքի քաղաքապետարանի առջև անցկացվեց վառվող մոմերով արարողություն նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նմանատիպ նյութեր