211652_close_icon
views-count5615 դիտում article-date 13:53 21-04-2019

Շրի Լանկայում 8-րդ պայթյունն է որոտացել. զոհերի թիվը հասել է 187-ի. կա 500 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Շրի Լանկայում որոտացել է այսօրվա ընթացքում արդեն 8-րդ պայթյունը: Այս մասին հայտնում է TACC-ը: Ոստիկանության տվյալներով՝ պայթյունները որոտացել են Կոլոմբո քաղաքի Դեհիվալա արվարձանի հյուրանոցներից մեկում: Պայթյուններիի հետևանքով կան զոհեր: Ներկա պահին հաղորդվում է պայթյունների հետևանքով 187 զոհի մասին, կան 500-ից ավելի տուժածներ: [url=https://www.tert.am/am/news/2019/04/21/sri-lanka-explosions/2979332]Հիշեցնենք[/url], որ Շրի Լանկայում Զատիկի տոնակատարության ժամանակ հյուրանոցներում և եկեղեցիներում պայթյուններ են որոտացել: որոտացած 6 պայթյունի հետևանքով, ըստ որոշ լրատվամիջոցների, զոհերի թիվը 160-ի էր հասել, տուժածների թիվը գերազանցում էր 300-ը: Զոհվածների մեջ կան 35 օտարերկրացիներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր