211652_close_icon
views-count2588 դիտում article-date 12:32 21-04-2019

Ուկրաինայի նախագահական ընտրությունների ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ընտրողներից մեկը կատակել է ուսապարկում ռումբի առկայության մասին

Ուկրաինայում նախագահական ընտրությունների ժամանակ Դնեպրոպետրովսկի շրջանի ընտրատեղամասերից մեկում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, դուրս գալով քվեարկության խցիկից, ցուցադրաբար ուսապարկը հատակին է գցել՝ հայտարարելով, որ դրանում ռումբ կա, գրում է РИА Новости-ն: Ավելի ուշ պարզվել է, որ դա «կատակ» է եղել: Աղբյուրը նշում է, որ 2012թ.-ին Ուկրաինայում խստացվել են պայթուցիկների առկայության մասին սխալ տեղեկատվություններ հաղորդող անձանց պատասխանատվության ենթարկելու օրենքները: Համապատասխան հոդվածով նման դեպքերի համար անձը կարող է ազատազրկվել մինչև 5 տարի ժամկետով:

Նմանատիպ նյութեր