211652_close_icon
views-count2443 դիտում article-date 23:24 21-04-2019

Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք

Ապրիլի 19-ին, ժամը 16.10-ի սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսության» «Իքատակ» կոչվող տարածքում ստուգվել է Մարց գյուղի բնակիչ Արթուր Հ․-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան, որը բեռնված է եղել շուրջ 2 խմ հաճարենու փայտանյութով: Պարզվել է, որ փայտանյութը պատկանում է Ալավերդու բնակիչ Արմեն Հ․-ին, որը փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ ապրիլի 15-ին, ժամը 09.00-ի սահմաններում, հատել է քամատապալ մեկ հաճարենի: Ավտոմեքենան՝ փայտանյութով, տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Պատճառված վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր