211652_close_icon
views-count2821 դիտում article-date 23:55 20-04-2019

Ռուսաստանը կարող է Սիրիայում 49 տարով վարձակալել Տարտուսի նավահանգիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման արդյունքներով Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտնել է, որ Սիրիան մոտ ժամանակներս կարող է Ռուսաստանին փոխանցել Տարտուսի նավահանգիստը: Համաձայն ռուս-սիրիական պայմանավորվածությունների, վարձակալության ժամկետը նախատեսում է 49 տարի: «Առանցքային հարցը, որը պետք է դրական առաջընթաց արձանագրեր, դա Տարտուսի նավահանգստի օգտագործման հարցն էր: Այցելությունը ամրապնդե բոլոր այդ պայմանավորածությունները: Բորիսովի խոսքերով, պայմանագրի ստորագրումը սպասվում է մոտակա շաբաթներին, որից հետո սիրիական նավահանգիստը ռուսական բիզնեսի տրամադրության տակ կանցնի: Ինչպես ընդգծել է փոխվարչապետը, այդ պայմանավորվածությունը լրջորեն կխթանի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը: Նշենք, որ 2017թ. Մոսկվան և Դամասկոսը համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի Տարտուսում 49 տարով Ռուսաստանը տեղակայելու է Ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման բազա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր