211652_close_icon
views-count3799 դիտում article-date 22:55 20-04-2019

Դավիթ Բաբայան. Որևէ մեկից չենք վախենալու, որևէ մեկին չենք քողարկելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Արցախի պահպանողական կուսակցությունն արդեն պաշտոնապես գրանցվել է, տեղի է ունեցել հիմնադիր համագումարը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց կուսակցության հիմնադիրներից Դավիթ Բաբայանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/04/20/babayan/2979081?fbclid=IwAR3ddNoK42PjyhY9rJ2nfkWuo2CyYspWS1b_5aL89_LHi064yDvMd5WBymM]Tert.am[/url]-ը: «Կուսակցությունը պաշտոնապես հիմնվել է, ընտրվել են կուսակցության նախագահ և ղեկավար կազմի անդամներ»,- ասաց նա: Ըստ վերջինիս՝ 504 գրանցված անդամ ունեն: Դավիթ Բաբայանը պատմեց համագումարի մանրամասները, ապա ներկայացրեց իրենց առաջնահերթությունները. «Որևէ մեկից չենք վախենալու, որևէ մեկին չենք քողարկելու, պատրաստ ենք համագործակցության, բայց ոչ պրովոկատորների հետ: Չենք դիտարկում որևէ մի քաղաքական ուժ որպես մեզ թշնամի: Մրցակիցնե՞ր, այո, մրցակիցներ կան ու պետք է լինեն, որովհետև դա քաղաքական համակարգի համար անհրաժեշտություն է»,-նշեց նա: Առավել մանրամասն՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր