211652_close_icon
views-count9248 դիտում article-date 22:33 20-04-2019

«Բերդ» ԲԿ–ում աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ 47 հիվանդ կա, հիմնականում երեխաներ. News.am

Այս պահին Բերդի բժշկական կենտրոնում աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ բուժում է ստանում Տավուշի մարզի Նավուր համայնքից 47 հիվանդ, որոնց մեծ մասը երեխաներ են: Այս մասին [url=https://news.am/arm/news/508328.html?fbclid=IwAR1ICkl9sAJX1CaOEtNOwUO111Urf4hho2ohyWvrwCa2WVTIHLdgmVIBbyE]NEWS.am[/url]–ին տեղեկացրեցին հիվանդանոցից։ «Հիվանդների վիճակը միջին ծանրության է, կայուն։ Հիվանդները հիմնականում երեխաներ են, մինչեւ 20 տարեկան, բոլորի մոտ նույն ախտանշաններն են. փորլուծություն, ջերմություն, փսխում, սրտխառնոց, արձանագրվել է աղիքային ինֆեկցիա»,ասացին հիվանդանոցից՝ հավելելով, որ նախկինում հիվանդների մեծ քանակ նույն վայրից չի գրանցվել, պատճառը ամենայն հավանականությամբ խմելու ջուրն է. տարածքում աշխատում են մասնագետներ։ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հիվանդների մեծամասնությունն օգտվում է միեւնույն ջրատարի 2 կապտաժներից, որից մեկը գտնվում է խիստ անբավարար սանիտարատեխնիկական վիճակում։ Մանրամասները՝ [url=https://news.am/arm/news/508328.html?fbclid=IwAR1ICkl9sAJX1CaOEtNOwUO111Urf4hho2ohyWvrwCa2WVTIHLdgmVIBbyE]News.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր