211652_close_icon
views-count1509 դիտում article-date 16:26 20-04-2019

Վալերիյ Օսիպյանը պարգևատրել է հասարակական խորհդի 13 անդամների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. irakanum.am

Ապրիլի 20-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի մի խումբ անդամների: Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել սերտ ու արդյունավետ համագործակցության համար: Նա նշել է, որ շուտով կլրանա խորհրդի կազմավորման 1 տարին, ու թեև կարճ ժամանակահատված է, սակայն արդեն շոշափելի են հասարակական խորհրդի կատարած աշխատանքն ու արդյունքները: Վալերիյ Օսիպյանն ակտիվ հասարակական աշխատանքի, ոստիկանություն- հասարակություն կապն ամրապնդելու, ոստիկանության համակարգում մարդու իրավունքների հարցերի շուրջ կատարած անաչառ և անկողմնակալ հրապարակախոսական ու վերլուծական աշխատանքի համար հասարակական խորհրդի 13 անդամներին պարգևատրել է պատվոգրերով: ՀՀ ոստիկանության պետը շնորհավորելով պարգևատրվածներին՝ հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքն ավելի դրական դինամիկա կստանա, ինչի հիմնական նպատակը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումն է: Աղբյուրը՝ [url=https://irakanum.am/2019/04/20/%D5%BE%D5%A1%D5%AC%D5%A5%D6%80%D5%AB%D5%B5-%D6%85%D5%BD%D5%AB%D5%BA%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BA%D5%A1%D6%80%D5%A3%D6%87%D5%A1%D5%BF%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1/?fbclid=IwAR1Vp6r4wkn85MfQt8TJhVVLzvuymYDOtoG3hppGdy24UR-tpaQgc-zjXas]irakanum.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր