211652_close_icon
views-count1819 դիտում article-date 15:30 20-04-2019

Անգլիայի առաջնություն. «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ». ուղիղ միացում

Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունում է Լոնդոնի «Տոտենհեմը»: Ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում. «Вторая часть Марлезонского балета!»: Ընդամենը երեք օր առաջ այս թիմերը Չեմպիոնների լիգայում փառահեղ ներկայացում տվեցին, որը հավերժ կմնա պատմության մեջ, որտեղ դրամատիկ և ֆանտաստիկ սյուժեով դիմակայությունում հաջողակ գտնվեց «Տոտենհեմը» (1:0, 3:4): Այժմ այդ ներկայացման երկրորդ արարն է. երկու թիմերին էլ հաղթանակ է անհրաժեշտ՝ «Սիթիին» չեմպիոնական մրցավազքում «Լիվերպուլից» ետ չմնալու, իսկ «Տոտենհեմին»՝ Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարից դուրս չմնալու: Հանդիպման ուղիղ ընթացքը՝ [url=http://cdn.livetvcdn.net/webplayer2.php?t=alieztv&c=88397&lang=ru&eid=793866&lid=1159701&ci=1&si=1]այստեղ.[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր