1769 դիտում
14:01 20-04-2019
Շուրջ 8 մլն ՀՀ դրամ եկամուտ. ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է 2018 թ. տարեկան հայտարարագիրը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը 2019 թ. ապրիլի 1-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ նախարարի հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Ա. Հարությունյանի ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018 թ. հարկային տարվա սկզբում կազմել է 230,000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 1,431,633 ՀՀ դրամ:
Նախարար Հարությունյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից և ստացված փոխառություններից:
2018 թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ` ոստիկանապետը ստացել է 4,843,615 և 1,204,771 ՀՀ դրամ, ինչպես նաև 600,000 և 1,068,196 ՀՀ դրամ՝ որպես ստացված փոխառությունները:
Այսպիսով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի տարեկան եկամուտը կազմել է 7,716,582 ՀՀ դրամ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1003 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1015 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք