211652_close_icon
views-count3100 դիտում article-date 10:13 20-04-2019

Փաշինյանը շատ կոշտ խոսակցություն է ունեցել Ջանջուղազյանի հետ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ-ում առաջին անգամ հայ պետականության պատմության մեջ պատգամավորները նախարարի գործունեությունը կասկածի տակ դրեցին՝ փորձելով նրան ազատել զբաղեցրած պաշտոնից: Սա տեղի էր ունեցել նախարարի՝ պատգամավորների հարցապնդմանը ոչ պատշաճ և, վերջիններիս բնորոշմամբ, իմիջիայլոց պատասխաններ տալու պատճառով: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը խիստ զայրացրել է վարչապետ Փաշինյանին, և նա նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ բավականին կոշտ խոսակցություն է ունեցել՝ նշելով, թե՝ «դա ի՞նչ թեմա է, որ մի հատ էլ վրաներս մուննաթ գան կամ նման հարց դնեն քվեարկության, լրիվ իրականության զգացողությունը կորցրել ես»: Ջանջուղազյանը, բնականաբար, տվել է պարզաբանումներ, որոնք, սակայն, վարչապետին չեն բավարարել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր