211652_close_icon
views-count5409 դիտում article-date 09:52 20-04-2019

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում ու Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարդենյաց լեռնանցքում ձնաբուք է: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում 2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. ապրիլի 20-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար:

Նմանատիպ նյութեր