211652_close_icon
views-count4053 դիտում article-date 09:25 20-04-2019

Դատավորները դիմել են դատարան ԲԴԽ նախագահի լիազորությունները դադարեցնելու պա­հանջով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշում է կայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի 11 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմում ուղարկել ԲԴԽ: Եվ հի­մա ԲԴԽ-ն պետք է համապատասխան որոշում կայացնի: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներն էլ քննարկել են ինքնապաշտ­պանվելու հնարավորությունները: Մասնավորապես, դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը դիմել են Վճռաբեկ դատարան ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու պա­հանջով, սակայն այդ դիմումը դեռ վարույթ չի ընդունվել: Եվ ահա, մեզ հասած լուրերի համաձայն՝ քաղաքացիական պալատի դատավորները ներքին խոսակցության ժամանակ ասել են՝ եթե ԲԴԽ-ն իրենց կարգապահական պատասխանատվության կանչի, իրենք էլ կբավարարեն դատավորների դիմումն ու Գագիկ Հարությունյանի լիա­զորությունները դադարեցնելու որոշում կկայացնեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր