211652_close_icon
views-count45499 դիտում article-date 22:51 19-04-2019

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Երասխի օղակաձև խաչմերուկում Mercedes-ը բախվել է Ջերմուկով բարձված բեռնատարին. Ժամանել են ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 17-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Երասխի օղակաձև հատվածում, Mercedes մակնիշի 35 VN 231 համարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող Scania մակնիշի 371 AC 61 համարանիշի բեռնատարին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Scania-ն պատկանում է «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը և այն բարձված է եղել Ջերմուկով, որը տեղափոխվում էր արտերկիր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր