211652_close_icon
views-count1270 դիտում article-date 21:42 19-04-2019

Խարդախության համար հետախուզվողը բերման ենթարկվեց օդանավակայանից

«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 18-ին, ժամը 08.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Կարեն Ս.-ն, որը 2018թ. մարտի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր