211652_close_icon
views-count3120 դիտում article-date 23:04 19-04-2019

Քննարկվել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև համագործակցության հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանի՝ Վրաստանի Հանրապետություն այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի ֆինանսների փոխնախարարներ Լերի Բարնաբիշվիլիի և Լաշա Խութիշվիլիի հետ: Քննարկվել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև համագործակցության վերաբերող հարցեր: Այնուհետև Վրաստանի ֆինանսների նախարարության կազմում գործող Քննչական ծառայությունում կայացել է հանդիպում ղեկավար անձնակազմի հետ` ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլի գլխավորությամբ: Ստորաբաժանումը զբաղվում է տնտեսական հանցագործությունների բացահայտմամբ, կանխմամբ և քննությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հուշագիր ստորագրելու մասին, որը կվերաբերվի միջազգային պայմանագրերով նախատեսված տեղեկությունների օպերատիվ փոխանակմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցությանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այն բոլոր խնդրահարույց հարցերին, որոնք առաջանում են տնտեսական հանցագործությունների, մասնավորապես՝ հարկային հանցագործությունների քննության ժամանակ: [b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր