211652_close_icon
views-count2092 դիտում article-date 19:45 19-04-2019

Ֆիլիպե Կոուտինյո. Չպետք է լսենք մարդկանց, ովքեր ցանկանում են հուսահատության հասցնել մեզ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մեկնաբանել է իր ժեստը՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան խաղում՝ «Մանչեսթեր Յունայթեդին» խփած գոլից հետո: Բրազիլացի ֆուտբոլիստը՝ տոնելով իր գոլը, ձեռքերով ծածկեց ականջները: Դրանով, մեծ հավանականությամբ, նա ակնարկել էր, որ չի արձագանքում երկրպագուների և լրատվամիջոցների կողմից իր հասցեին քննադատությանը: «Մենք չպետք է լսենք մարդկանց, որոնք ցանկանում են մեզ հուսահատության հասցնել: Նրանց խոսքերը ընդամենը մեեզ շեղում են իրական նպատակներից: Ես երբեք անհարգալից վերաբերմունք չեմ ցուցաբերել դաշտում և նրա սահմաններից դուրս: Միշտ ամբիցիոզ եմ նայում ապագային», ասել է Կոոուտինյոն:

Նմանատիպ նյութեր