211652_close_icon
views-count3191 դիտում article-date 18:28 19-04-2019

Կոմիտասի անվան ազգային քառյակի՝ Կոմիտասի 150 ամյակին նվիրված առաջին համերգը ԵՊԲՀ-ում էր

Կոմիտասի անվան ազգային քառյակը «Մշակույթն՝ ուսանողներին» ծրագրի շրջանակումԵրևանի պետական բժշկական համալսարանումԿոմիտասի 150-ամյակին նվիրված համերգային ծրագրով հանդես եկավ։ Հանդես եկան՝ ջութակահարներ Էդուարդ Թադևոսյանը,Սյուզի Երիցյանը,թավջութակահար Անժելա Սարգսյանը և ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը: ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու խոսքով՝ այսօր բժշկական համալսարանը պատիվ ունի իր պատերի ներքո հյուրընկալելու լեգենդար քառյակը: «Խորհրդանշական է, որ Կոմիտասի 150ամյակին նվիրված անդրանիկ համերգը տեղի է ունենում բժշկական համալսարանում: Մենք առաջնորդվում ենք այն գաղափարով, որ ԵՊԲՀ ուսանողները ոչ միայն ապագա բժիշկներ են, այլ բոլոր սոցիալական շերտերին հպված այն հագույցը, որը պարտավոր է ունենալ պատկերացում սեփական մշակույթի մասին»,-ընդգծեց Վահան Արծրունին՝ ավելացնելով, որ շատ կարևոր է սովորողների ներգավվածությունը «Մշակույթն՝ ուսանողներին»ծրագրին: Այն նախատեսում է մի շարք միջոցառումներ, որոնք մշակույթը կմոտեցնեն համալսարանականներին: Առաջին ջութակ Էդուարդ Թադևոսյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ Կոմիտասի անվան ազգային քառյակը, տարիներ շարունակ աշխարհին ներկայացնելով Կոմիտասի մանրանվագները, հանրահռչակում է կոմիտասյան երաժշտությունը: Կոմիտասի անվան ազգային քառյակի յուրաքանչյուր կատարում ուղեկցվեց բարձր ծափողջյուններով՝ արտահայտելով ներկաների հիացումն ու շնորհակալությունը: Նշենք, որ այս տարին Կոմիտասի անվան ազգային քառյակի համար նույնպեսհոբելյանական է: Արդեն 95 տարի է փոփոխվող կազմով, սակայնանզուգական կատարողական արվեստով,արժեհամակարգին ուավանդույթներին հավատարիմ մնալով՝ քառյակն աշխարհով մեկճանաչելի դարձնում մեր ազգայինհոգևոր Էությունը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր