211652_close_icon
views-count2167 դիտում article-date 16:59 19-04-2019

Ունաի Էմերի. Հնարավոր է, սա Ռեմզիի վերջին խաղն էր «Արսենալում»

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակից (1:0) հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է այն հարցին, թե արդյոք այս մրցաշրջանում թիմի կիսապաշտպան Աարոն Ռեմզին, որը մկանի վնասվածքի պատճառով մի քանի շաբաթով շարքից դուրս է եկել, կհասցնի դեռ խաղալ լոնդոնյան ակումբի կազմում: «Մենք այլ խաղացողներ էլ ունենք, կարող ենք կազմը փոփոխել: Չգիտեն, հնարավոր է, որ դա Ռեմզիի վերջին խաղն էր «Արսենալում», ասել է Էմերին: Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտից հետո Ռեմզին ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Յուվենտուս»:

Նմանատիպ նյութեր