211652_close_icon
views-count1507 դիտում article-date 16:20 19-04-2019

Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները կհանդիպեն մայիսի 29-ին ԵՏՄ նիստի շրջանակում. Մատվիենկո

Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները կհանդիպեն մայիսի 29-ին, Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում։ Այս մասին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։ «Մայիսի 29-ին նրանք կհանդիպեն Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում, որը տեղի կունենա Ղազախստանում»,-մեջբերում է Tass գործակալությունը Մատվիենկոյի խոսքը։

Նմանատիպ նյութեր