211652_close_icon
views-count83262 դիտում article-date 15:20 19-04-2019

Արտակարգ դեպք Երևանի ճանապարհային ոստիկանության «գաի պլաշչադկայում». BMW X5-ը վերածվել է մոխրակույտի. օպերատիվ են գործել հրշեջներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածքում։ Ժամը 12։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կետրոն ահազանգ է ստացվել, որ դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Երևանի «գաի պլաշչադկայում» գտնվող BMW X5 մակնիշի 70 NO 070 համարանիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջները, ովքեր Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան ու եթե հրշեջներն ճանապարհային ոստիկանները օպերատիվ չգործեին, ապա կրակը կտարածվեր ողջ տուգանային հրապարակում, և չէր բացառվի՝ այլ ավտոմեքենաներ էլ այրվեին։ Ամբողջովին այրվել է BMW X5-ը և մասամբ՝ դրա հարևանությամբ կայանված մեկ այլ ավտոմեքենա։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր