211652_close_icon
views-count7425 դիտում article-date 14:57 19-04-2019

Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները, պաշտոնանկ չի անելու. Վլադիմիր Կարապետյան. tert.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է քննիչի կողմից երեկ կայացված որոշումը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/04/19/sanasayan/2977873]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետ, մայոր Ս. Ոսկանյանին 2019 թվականի ապրիլի 18-ի՝ «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը»,- նշեց նա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://https://www.tert.am/am/news/2019/04/19/sanasayan/2977873]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր