211652_close_icon
views-count1284 դիտում article-date 14:47 19-04-2019

Նիկոլի՝ կոռուպցիա չկա այլևս միտքը ևս սուտ է…. Մենուա Հարությունյան

Եթե վերանանք անձերից… Փաստացի Պետական վերահսկողական ծառայության պետը հայտարարում ա, որ Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայությունը իր դեմ շինծու գործ է սարքել և սա մարտահրավեր ա ԱԱԾ-ին , իսկ սա նշանակում ա, որ Դավիթ Սանասարյանը կասկածի տակ ա դնում Նիկոլի «արդարության» համար մարտնչող հիմնական կառույցի օբյեկտիվությունը, մյուս կողմից՝ Դավիթը իր համար հալածյալի կերպար ա կերտում , որ եթե իրեն կալանավորեն ինքը զոհ դառնա, բայց Դավիթը հասկանում ա, որ էդ դեպքում ինքը զոհ ա դառնում Նիկոլի իշխանության կողմից և դրանով իսկ Նիկոլի իշխանությունը հռչակում ոչ արդար ու դրանով էլ վարկաբեկում Նիկոլի թավշյա հեղափոխությունը… Մի խոսքով Դավիթը հայտարարելով, որ ԱԱԾ-ն իր դեմ շինծու գործ ա սարքում իրեն դուրս դրեց Նիկոլի թիմից՝ անկախ այն բանից՝ ինչ կլինի իր հետ, իսկ ԱԱԾ-ն էլ Դավիթի դեմ (շինծու, թե ոչ չգիտեմ) գործ հարուցելով ցույց տվեց, որ Նիկոլի՝ կոռուպցիա չկա այլևս միտքը ևս սուտ է… Ես ասում էի, որ Նիկոլենք հետո էլ իրար են սկսելու ասֆալտներին փռել, իսկ ամենավերջում էլ Նիկոլը ինքն իրեն ա փռելու ասֆալտին, որից հետո երկնքից կընկնի երեք բանան ու վերջ ... Մենուա Հարությունյանի [url=https://web.facebook.com/menua1/posts/2113463315389399]ֆեյսբուքյան էջ[/url]

Նմանատիպ նյութեր