211652_close_icon
views-count1028 դիտում article-date 13:00 19-04-2019

Լենա Նազարյանը բացառում է իրենց իշխանության օրոք որևէ պաշտոնյայի նկատմամբ քաղաքական հետապնդումը

Բացառում եմ, որ նոր Հայաստանում կարող է որևէ պաշտոնյայի նկատմամբ քաղաքական հետապնդում լինել, և բացառում եմ, որ որևէ պաշտոնյա մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրարողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը՝ արձագանքնելով շրջանառվող խոսակցություններին, թե Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է: «Կոռուպցիայի դեմ պայքարում մենք չենք բաժանելու մարդկանց յուրայինների և օտարների: Նախաքննություն է ընթանում, ամենահամառ բանը փաստն է, պետք է սպասել նախաքննության ավարտին»,- նշեց Լ. Նազարյանը:

Նմանատիպ նյութեր