211652_close_icon
views-count1443 դիտում article-date 09:45 19-04-2019

Ռուսաստանը մեղավոր է, Թրամփը՝ ոչ․ Մյուլլերի զեկույց. «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգներում հրապարակվել է հատուկ քննիչ Ռոբերտ Մյուլլերի 448 էջանոց զեկույցի գաղտնազերծված տարբերակը, որի հիմնական եզրակացությունն է՝ Դոնալդ Թրամփը և նրա թիմի անդամները որևէ կերպ ապօրինի համագործակցություն չեն իրականացրել Ռուսաստանի հետ: Միևնույն ժամանակ, զեկույցը ևս մեկ անգամ ապացուցում է Մոսկվայի փորձերը միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4882036.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Զեկույցի համաձայն, Դոնալդ Թրամփը, ով անցյալ տարիների ընթացքում դժգոհում էր իր նկատմամբ ընթացող հետաքննությունից, 2017-ի հունիսին զանգահարել է Սպիտակ տան իրավական հարցերով խորհրդական Դոն ՄքԳանին և ասել, որ Մյուլերին պետք է հեռացնել աշխատանքից: Ըստ զեկույցի, «ՄքԳանը չի կատարել հրահանգը, ասելով, որ ավելի շուտ հրաժարական կտա, քան կգնա այդ քայլի», ուստի, արդարադատության իրականացման խոչընդոտելու փորձ իրականում տեղի չի ունեցել: Ինքը Թրամփը, ով հետաքննությունը նախկինում «վհուկների որս» էր անվանում զեկույցի հրապարակումից հետո հայտարարել է քաղաքական հակառակորդների հերթական տապալման մասին. «Երբեք չի եղել նման բան և երբեք չի լինի: Մեզ պետք է մինչևւ վերջ այս հարցը հստակեցնել: Նման բան պետք է երբեք տեղի չունենար: Ասում եմ դա ընկերներիս առջև՝ այս որսը պետք է երբեք չլինի որևէ նախագահի նկատմամբ»: Հատկանշական է, որ զեկույցի հրապարակումը իրարամերժ գնահատականներ է ի հայտ բերել հետաքննության արդյունքների նկատմամբ: Մինչ հանրապետականները մեջբերում են զեկույցի հիմնական արդյունքն ըստ որի Դոնալդ Թրամփը և իր թիմի անդամները «Ռուսաստանի հետ որևէ ապօրինի համագործակցություն չեն իրականացրել», դեմոկրատները, այդ թվում կոնգրեսական Շերմանը, հայտարարում են, որ քննության արդյունքները վկայում են, որ համագործակցություն եղել է, պարզապես, այն չի եղել ապօրինի:

Նմանատիպ նյութեր