211652_close_icon
views-count17561 դիտում article-date 09:01 19-04-2019

Ուշագրավ մանրամասներ մաքսատանը դրոշի հայտնի պատմությունից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արարատյան մաքսատուն այցից և դրոշի հայտնի պատմությունից հետո «Ժամանակ»-ին հետաքրքիր տեղեկություններ են հայտնի դարձել։ Մասնավորապես՝ մաքսատան միջադեպից 15 օր առաջ ՊԵԿ-ը դրոշների պատվանդանների գնում է իրականացրել։ Տենդեր է հայտարարվել, հաղթող կազմակերպություն է ընտրվել, որն էլ պետք է առաջիկա օրերին իրականացներ գնումը և մատակարարեր դրոշների պատվանդանները, որոնցից մեկի վրա էլ գուցե ամրացվեր մաքսատան «լքված» դրոշը։ Ուշագրավն այն է, որ գնման մասին տեղյակ է եղել նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, սակայն միջադեպի ժամանակ որևէ փորձ չի արել հարթելու ստեղծված իրավիճակը՝ գոնե ասելով, որ իրենք պատվանդաններ են գնել և պատրաստվում էին դրոշը կարգի բերել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր