211652_close_icon
views-count3036 դիտում article-date 19:44 18-04-2019

Փաշինյանը և Ծառուկյանը քննարկել են «Արարատցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը. Վլադիմիր Կարապետյան. irakanum.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը այսօր կառավարությունում քննարկել են նաեւ «Արարատցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին [url=https://irakanum.am/2019/04/18/%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A5%D6%82-%D5%AE%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%B6/?fbclid=IwAR0DyluY8KZCDx8702o54q6027gXQ1Iww4doIk2DDa50CmrqcOmrtvQr6V0]irakanum.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։ «Հանդիպմանը քննարկվել են օրակարգային հարցեր, դրանց թվում՝ կառավարություն–խորհրդարան հարաբերությունները, «Արարատցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը, ներդրումային միջավայրին առնչվող հարցեր»,–նշեց նա։ Ազգային ժողովի պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ irakanum.am-ի հետ զրույցում նշեց, որ եղել է կառուցողական, բարեկամական եւ արդյունավետ հանդիպում, սակայն հրաժարվեց նշել, թե ինչ համաձայնության են եկել։ Մանրամասներն՝ [url=https://irakanum.am/2019/04/18/%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A5%D6%82-%D5%AE%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%B6/?fbclid=IwAR0DyluY8KZCDx8702o54q6027gXQ1Iww4doIk2DDa50CmrqcOmrtvQr6V0]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր