211652_close_icon
views-count1009 դիտում article-date 19:10 18-04-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ ժողովրդական արտիստ, կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանին: Ողջունելով անվանի կինոռեժիսորին՝ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել նրա ավանդը հայ և համաշխարհային կինոյի զարգացման գործում և նշել, որ նա ժամանակակից հայ մշակույթի մեծագույն ներկայացուցիչներից է: Անդրադառնալով Արտավազդ Փելեշյանի ստեղծագործություններին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ նա համաշխարհային վավերագրական կինոյի հայտնի դեմքերից մեկն է, ով հավատարմորեն է ծառայում արվեստին ու մշակույթին՝ մեր ժողովրդին պարգևելով հպարտության բազմաթիվ պահեր: Վավերագրական կինոյի վարպետը Հանրապետության նախագահին նվիրել է իր հեղինակած «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գիրքը: Նախագահ Սարգսյանն Արտավազդ Փելեշյանին մաղթել է առողջություն և ստեղծագործական նորանոր թռիչքներ՝ համոզմունք հայտնելով, որ նա կշարունակի ուրախացնել իր արվեստի երկրպագուներին նոր և ինքնատիպ ստեղծագործություններով:

Նմանատիպ նյութեր