211652_close_icon
views-count957 դիտում article-date 16:57 18-04-2019

Կահիրեում տեղի է ունեցել «Հայաստան-Եգիպտոս․Ապագա» խորագրով գիտաժողով

Ապրիլի 14-ին Կահիրեիում տեղի ունեցավ գիտաժողով «Հայաստան-Եգիպտոս․Ապագա» խորագրով։ Գիտաժողովին մասնակցեցին Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, Հայաստանում եգիպտոսի նախկին դեսպան Տարեկ Մաաթին (Tareq Maaty), ցեղասպանագետներ Մոհամեդ Ռիֆաաթը (Muhammad Refaat) և Սալեհ Զահրեդդինը (Saleh Zahredeen) մի շարք եգիպտացի մտավորականներ, միջազգային իրավունքի, պատմության և իրավագիտության մասնագետներ, Կահիրեի Համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայագիտական կենտրոնի նախկին և ներկա տնօրենները, հայ համայքնի ներկայացուցիչներ, լրագրողներ։ Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդես եկավ Հայ-եգիպտական ժամանակակից հարաբերությունների մասին զեկույցով։ Գիտաժողովի ընթացքում ցուցադրվեցին եգիպտացի ռեժիսորներ Միրիամ Զաքիի (Myriam Zaki) և Մոհամեդ Հանաֆիի (Mohamed Hanafi) նկարահանած «Ով սպանեց հայերին» վավերագրական ֆիլմը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր