211652_close_icon
views-count987 դիտում article-date 16:14 18-04-2019

Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է նախագահի հետ, քննարկվել են մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, այս մասին պատգամավորը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։ «Այսօր Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք մի շարք հարցեր։ Քննարկեցինք թե՛ մարդու իրավունքների հետ կապված և մասնավորապես՝ մեր որոշ հայրենակիցների բարձրացրած հարցերը, ովքեր դիմում են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար և դիմումների քննարկման գործընթացում առաջանում են ընթացակարգային խնդիրներ։ Քննարկեցինք նաև մշակութային մի քանի նախաձեռնություններ և մշակույթի գործիչների կոնկրետ առաջարկներ, որոնք ես փոխանցեցի Հանրապետության նախագահին»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը։

Նմանատիպ նյութեր