211652_close_icon
views-count1545 դիտում article-date 16:03 18-04-2019

Էդմոն Մարուքյանը վարչապետին առաջարկել է ետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունը

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է ետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: Այս մասին Է. Մարուքյանը գրել է ապրիլի 18-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Սիրելի՛ քաղաքացիներ, քիչ առաջ իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրություն է ուղարկվել՝ կապված ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուի ստաժի անբավարարության հետ։ Այդ հիմքով՝ իմ կողմից առաջարկվել է հետ կանչել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը»,- գրել է Մարուքյանը: ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածության քննարկման ու ընտրության հարցն ընդգրկված է ԱԺ նիստի օրակարգում: Նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր