211652_close_icon
views-count3944 դիտում article-date 15:19 18-04-2019

«Արթիկ» ՔԿՀ-ում քաղաքացու կողմից բերված շոկոլադե կոնֆետներում հայտնաբերվել է թմրանյութ

Ապրիլի 17-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Ն.-ի անվամբ քաղաքացի Կ. Ջ.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում 0,5 կգ շոկոլադե կոնֆետների միջից հայտնաբերվել և առգրավվել է 11 հատ կոնֆետ, որոնցից 5-ի մեջ եղել է մուգ շագանակագույն, կոշտ զանգված՝ ընդհանուրը 78,14 գրամ քաշով, իսկ մյուս 6-ում՝ սպիտակ, կոշտ զանգված՝ ընդհանուրը 86,38 գրամ քաշով: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր