211652_close_icon
views-count1414 դիտում article-date 12:19 18-04-2019

ԱՄՆ կոնգրեսականները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստան այցելած ԱՄՆ կոնգրեսականները ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Գայանե Աբրահամյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ ապրիլի 17-ին այցելել են Ծիծեռնակաբերդի 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի անդամ կոնգրեսականները ծաղիկներ են խոնարհել Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել 20-րդ դարի առաջին արհավիրքը հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում: Թանգարան-ինստիտուտի տնօրինությունը կոնգրեսականներին նվիրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ անգլալեզու գրքեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր