211652_close_icon
views-count1034 դիտում article-date 14:12 18-04-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ապրիլի 17-ին, ժամը 09.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետեւ «Տոյոտա»-ն առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 73-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 16-ին, ժամը 23.00-ին, Երևանի Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 60-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 17-ին, ժամը 09.00-ին, Երևանի Արցախի և Էրեբունու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Սուզուկի», «Պեժո» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 17-ին, ժամը 09.00-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սաֆարյան փողոցում վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 17-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 35-րդ կմ-ին իրար են բախվել «Ինֆինիտի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Ինֆինիտի» -ի 70-ամյա վարորդը և «Օպել»-ի 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 17-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին «Ջիպ Լիբեռետի» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «Օպել Զաֆիրա» և «Օպել Կոմբո» մակնիշի ավտոմեքենաներին. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 17-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Շկոդա»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր