211652_close_icon
views-count1900 դիտում article-date 10:31 18-04-2019

«Իմ քայլի» կարդինալը Վահագն Հովակիմյանն է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Վահագն Հովակիմյանին «կուլիսներում» համարում են խմբակցության «գորշ կարդինալ»: Ըստ մեր աղբյուրների, նրա վրա է դրված կուսակցության քաղաքական գծի պատասխանատվությունը: Հենց դրանով է պայմանավորված, որ Հովակիմյանը հիմնականում ելույթ է ունենում բավականին լուրջ ու քաղաքական ենթատեքստ ունեցող հարցերի վերաբերյալ: Նա հատկապես առանցքային դերակատարություն ունի հանձնաժողովների նիստերի քննարկումների ժամանակ. հաճախ Հովակիմյանի խոսքը հանձնաժողովների ՔՊ-ական նախագահների խոսքից ազդու է լինում: Հիմնական քաղաքական շեշտադրումների ու ելույթների բովանդակային պատասխանատուն նույնպես Հովակիմյանն է: Ի դեպ, շատերն այն կարծիքին են, որ դրա պատճառը ոչ միայն այն է, որ Հովակիմյանը Նիկոլ Փաշինյանի հետ անցած երկար ճանապարհ ունի և հանդիսանում է նրա ամենավստահելի մարդկանցից մեկը, այլև այն, որ նա այս խմբակցության քիչ պատգամավորներից է, որը բավականին ադեկվատ է, հավասարակշռված և տիրապետում է իրավիճակին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր