211652_close_icon
views-count1676 դիտում article-date 11:18 18-04-2019

Ստամբուլի քաղաքապետ դարձավ ընդդիմադիր թեկնածուն

Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն պաշտոնապես ստանձնեց Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Թուրքիայի գերագույն ընտրականհանձնաժողովը Իմամօղլուին է հանձնել Ստամբուլի քաղաքապետի մասին վկայագիրը։ Մարտի 31-ին Թորքիայում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել։ Իմամօղլուն Ստամբուլում հաղթել է 48,79%-ով ձայների առավելությամբ՝ առաջ ընկնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակից՝ մերձավոր, Բինալի Յըլդըրըմից, ով հավաքել է ձայների 48,52%-ը։ Նշենք, որ Էրդողանի կուսակցությունը ընտրություններում պարտվել էր երկրի խոշորագույն քաղաքներում՝ Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր