11468 դիտում
09:32 18-04-2019
Սասուն Միքայելյանի հերթական «կիքսը». Տոնոյանը դիմել է վարչապետին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, պաշտպանության նախարարությունը չափազանց վատ է ընդունել ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ ԱԺ-ում նախօրեին արված հայտարարությունն այն մասին, թե «մեր զինվորները առաջին գիծը հազիվ են պահում և գրեթե չեն հերիքում»:
Պատահական չէր, որ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ճիշտ է՝ մեղմ, սակայն օպերատիվ ձևով արձագանքեց: Ըստ էության, Սասուն Միքայելյանը հայտարարություն է արել, որն իր մեջ ռազմական, պետական գաղտնիքի էլեմենտներ է պարունակում:
Եվ ընդհանրապես, եթե նույնիսկ ընդունենք, որ ասվածի մեջ ճշմարտություն կա, ապա ամեն ինչ չէ, որ կարելի է բարձրաձայնել: Մեր տեղեկությունների համաձայն, այս թեմայով վարչապետ Փաշինյանի հետ իր մտահոգությունները կիսել է նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4470 դիտում
10:32 03-10-2018
Ինչու ՔՊ-ն որոշեց չաջակցել Սասուն Միքայելյանի որդուն. «Փաստ»
3109 դիտում
10:24 08-02-2019
Ինչ ունեցվածք ունի Սասուն Միքայելյանի քաղաքապետ որդին. «Փաստ»
Այս բաժնից
1480 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»