211652_close_icon
views-count27097 դիտում article-date 23:31 17-04-2019

Հայազգի գործարարը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար գումար կհատկացնի

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Անդրեյ Անդրևը (Օհանջանյանց), ով ինտերնետ-ծանոթությունների Badoo խոշորագույն կայքի հիմնադիրն է, ֆինանսական օգնություն կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար: « Խոստանում եմ 100 տոկոսով փոխանցել Badoo-ի եկամուտը, որը կայքը կստանա ապրիլին Ֆրանսիայի 22 մլն օգտատերերից: Սիրտս Ֆրանսիայի ժողովրդի հետ է»,- գրել է գործարարն [url=https://www.instagram.com/p/BwUWlzxHYcy/]Instagram[/url]-ի իր էջում: Անդրեյ Օհանջանյանցը ծնվել է 1975 թվականին Մոսկվայում: Հանդիսանում է առավել հաջողակ համացանցային ձեռնարկատերերից մեկը: Գործարարի կարողությունը գնահատվում է 500 մլն դոլար:

Նմանատիպ նյութեր