211652_close_icon
views-count1193 դիտում article-date 22:40 17-04-2019

ԵՊԲՀ-ում նշվել է հնդկական Նոր տարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր ԵՊԲՀ-ում տոնական մթնոլորտ էր: Հնդիկ ուսանողների մասնակցությամբ ավանդական երգերով ու պարերով նշվեց հնդկական Նոր տարին, որը ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռեց մասնակիցներին ծանոթանալու և հաղորդակից լինելու հնդկական հարուստ մշակույթին:  Նախքան համերգային ծրագիրը, ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Ռեկտորը շնորհավորելով հնդիկ ուսանողներին և նրանց ընտանիքներին շեշտեց, որ մշակութային միջոցառումները շատ կարևոր են և ուսանողական կյանքը դարձնում են էլ ավելի հետաքրքիր: «Ինձ համար մեծ պատիվ է մայր բուհի բեմահարթակից մեր ուսանողներին շնորհավորել Հարավային Հնդկաստանի Նոր տարվա կապակցությամբ: Այս տարի մեծ, նշանառու իրադարձությունների տարի է լինելու, ինչպես Հնդկաստանում, այնպես էլ Հայաստանում»-ասաց նա՝ նշելով, որ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին հրավիրել է մասնակցելու Կոմիտասի 150-ամյակի նվիրված համերգին, ինչպես նաև պարի միջազգային օրը շուրջպար բռնել համալսարանում ՝ աշխարհին ի ցույց դնելով, որ համամարդկային արժեքները, գթասրտությունը, հավատարմությունը, գիտելիքը կարելի է միայն մշակույթով պահպանել: ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարն էլ շնորհակալություն հայտնելով ԵՊԲՀ-ին նման միջացառումների կազմակերպման համար, հավելեց, որ միայն գիտելիքով բժիշկ չեն դառնում, պետք են համամարդկային արժեքներ: Դեսպանը ուրախությամբ նշեց, որ ուսանողները գտնվում են ապահով և վստահելի ձեռքերում: Ելույթներից հետո հնդիկ ուսանողները ռեկտոր Արմեն Մուրադյանին և դեսպան Սանգվան Յոգեշվարին հանձնեցին հուշանվերներ: Այնուհետև ներկայացրին գեղեցիկ համերգային ծրագիր` համեմված հնդկական պարերով ու երգերով ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր